Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է դառնա դիմադրողունակ և համարժեք գլոբալ մարտահրավերներին

«Ես կարծում եմ, որ սա կլինի լայնամասշտաբ խորհրդակցություն, որտեղ կընդգրկվեն ոչ միայն տնտեսական հարցեր, քանզի դրանք չեն կարող լինել քաղաքական խնդիրներից անկախ, չեն կարող լինել այսօրվա կարևորագույն աշխարհաքաղաքական պրոբլեմներից զատ. սա պետք է նայել ընդհանրության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդակցությունների շարք անցկացնելու նախաձեռնությանը, որի մեկնարկը եղավ իրանական ուղղությունը:

«Իրանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել եռակողմ ձևաչափով՝ մասնակից դարձնելով նաև Ռուսաստանին: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը այդ հարաբերությունների զարգացումը թույլ չի տալիս, ուստի պետք է նրան շահագրգռել, որպեսզի թույլ տա»:

Արման Նավասարդյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ իրանական կողմը, որը Ռուսաստանի հետ ստորագրել է ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագիր, պնդում է, որ Հայաստանը պետք է գտնվի այդ առևտրային կապերի կիզակետում, և դա հուշում է նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը. «Իրանը մեզ համար պետք է լինի կոմունիկացիոն ճանապարհ և գործիք, որը պետք է լուծի ոչ միայն տնտեսական, այլև անվտանգության խնդիր»:

Մեր զրուցակիցը վստահ է, որ այսօրվա իրականությունը նաև շանս է Հայաստանի համար. «Այս երկու ուժերի՝ ԵՏՄ-ԵՄ միջև խաղը պետք է լինի մեր հիմնական ուղենիշը՝ որպես փոքր պետություն»:

Այնուամենայնիվ, Արմանը Նավասարդյանը չի կարծում, որ այս ամենը պետք է ֆետիշացնել և համարել, թե ամեն ինչ շատ հեշտ ու հանգիստ կլինի. «Ես չափավոր լավատես եմ, որովհետև Իրանի ընտրությունն այժմ մեծ է: Հայաստանը պետք է կարողանա հմուտ կերպով մանևրել, որովհետև մեր երկրի նկատմամբ այսօր էլ բարեհաճ են Եվրոպան և ԱՄՆ-ը, ընդ որում՝ բոլոր ոլորտներում»:

Հարցին՝ որքանո՞վ է մեր դիվանագիտական դպրոցը համահունչ այսօրվա հարափոփոխ գործընթացներին, Արմանն Նավասարդյանն ասաց. «Այսօրվա դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը բոլորովին այն չեն, ինչ 20, 10 տարի առաջ: Այսօր ամեն ինչ փոխվում է, որովհետև փոխվել է նաև աշխարհաքաղաքական իրավիճակը: Եթե դիվանագիտությունն այսօր չունենա լայն ժողովրդական ընդգրկում տվյալ պետության ներսում, նաև՝ պետությունից դուրս, չի կարող հաջողություն ունենալ: Հաջորդ կարևոր գործոնը հաշվետվությունն է՝ հարկատուին հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչպես ես անում, այլ այն, թե ինչ ես անում»:

Արտակարգ և լիազոր դեսպանի համոզմամբ՝ մենք պետք է հրաժարվենք դիլետանտ դիվանագետների քաղաքական նշանակումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում