Ադրբեջանն ու ԵՄ-ն պատրաստվում են այս տարվա նոյեմբերին ստորագրել այցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու ԵՄ-ն մտադիր են ավարտել բանակցությունները մինչև մայիսի վերջը և ստորագրել համաձայնագիրը նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրների երրորդ գագաթնաժողովի ընթացքում:
Այդ հարցով բանակցությունների վերջին ռաունդն անցկացվել է մարտի 11-12-ը՝ Բրյուսելում:






































