Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը գովեստի խոսքեր է հղել իր նախկին գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Բենիտեսը և Սիմեոնեն ինձ շատ են օգնել: Բենիտեսի ղեկավարությամբ ես կարողացա բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալ:
Ցանկանում եմ ապագաս կապել «Ատլետիկո»-ի հետ: Երջանիկ եմ, որ հանդես եմ գալիս այնտեղ, որտեղ սկսել եմ կարիերաս»,- հայտարարել է իսպանացի հարձակվողը:








































