Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերը, տեղեկացնում է AS-ը:
Կրոսի ծառայություններով հետաքրքրված է անձամբ իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան, ով կգլխավորի անգլիական ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հաղորդվում է, որ Կրոսը «Մանչեսթեր Սիթի»-ում կփոխարինի Յայա Տուրեին, ով, ամենայն հավանականությամբ, կլքի «քաղաքայիններ»-ի ճամբարը:
Հավելենք, որ գերմանացու գործող պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ լրանում է 2020 թվականը:








































