Վորլդ Վիժն Հայաստանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցների ավարտական դասարանների համար կազմակերպում է մասնագիտական կողմորոշման էքսկուրսիաներ, որի նպատակն է երեխաներին ծանոթացնել տարբեր մասնագիտությունների առանձնահատկություններին, ինչը կօգնի երեխաներին մասնագիտության ընտրության հարցում:
Այս նպատակով ընկերությունն ընտրել է ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ-ը, որտեղ երեխաները կծանոթանան ֆինանսաբանկային համակարգի յուրահատկություններին, ծառայություններին, Զարգացման Հայկական Բանկի կառուցվածքին, գործունեությանը, բանկի աշխատակցից պահանջվող գիտելիքներին և հմտություններին: Էքսկուրսիաները բանկում տեղի են ունեցել մայիսի 8-ին, 15-ին և շարունակվելու են մայիսի 17-ին, 20-ին:









































