Մարին Լե Պենի «Ազգային ճակատ» ուլտրաաջ կուսակցությունը ռուսական բանկերից 27 մլն եվրոյի չափով վարկ է խնդրել Ֆրանսիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավների ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով կուսակցության գանձապահին։
Նրա խոսքով՝ կուսակցությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ նրան անհրաժեշտ է ֆինանսական օգնություն փնտրել այլ երկրներում։ Ֆրանսիական բանկերը «Ազգային ճակատին» գումար չեն տվել, այդ իսկ պատճառով կուսակցությունը վարկի տրամադրման հայտեր է ներկայացրել արտասահմանյան բանկեր։
Ինչպես նշում է պարբերականը՝ 2014 թվականին Մոսկվան արդեն «Ազգային ճակատին» 11 մլն եվրոյի չափով վարկ է տրամադրել։
Փետրվարի 8-ին Մարին Լե Պենը հայտարարել է 2017 թվականի նախագահական ընտրություններում մասնակցելու մտադրության մասին։










































