IFC-ն օգնում է սննդամթերքի արտադրության և վաճառքի գործընթացներում ներգրավված հայկական ընկերություններին՝ երաշխավորելու սննդի անվտանգությունը և բարձրացնելու վաճառքի ծավալները:
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն օգնում սննդամթերք արտադրող հայկական ընկերություններին՝ բարելավելու սննդամթերքի արտադրությունը, ինչը կմեծացի մրցունակությունը և հասանելիությունը տեղական և միջազգային շուկաներում: 2012 թվականի ֆինանսական տարում օգնել են մասնավոր հատվածին օգտագործել իրենց ներուժը՝ ստեղծելու աշխատատեղեր, խթանել են նորարարությանը և աջակցել աշխարհի առավել հրատապ զարգացման մարտահրավերների լուծմանը՝ իրենց ներդրումները հասցնելով շուրջ 20 միլիարդ ԱՄՆ դոլարի:
Այսօր սննդամթերք արտադրող ընկերությունների հետ քննարկման ընթացքում IFC-ի մասնագետները ներկայացրին նոր՝ «Սննդի գլոբալ անվտանգության նախաձեռնություն» ծրագիրը: Ծրագիրն աջակցում է տեղական սննդամթերք արտադրողներին միջազգային սննդամթերքի անվտանգության ստանդարտների աստիճանական ներդրման գործընթացում՝ օգնելով նրանց դառնալ վստահելի գործընկեր խոշոր մանրածախ առևտրային ցանցերի համար:
«Բարելավված սննդի անվտանգությունը կօգնի նվազեցնել արժեշղթայում առաջացող ռիսկերը և կամրապնդի սնունդ արտադրողների և վաճառողների դիրքերը շուկայում»,- լրագրողների հետ զրույցում նշեց IFC-ի՝ Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագրի ղեկավար Մայա Թևաձեն: Նրա խոսքով՝ մանրածախ արժեշղթայում սննդի անվտանգության բարելավված գործելակերպից կշահեն սպառողները:
Նշենք, որ այն պահից, երբ Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, կազմակերպությունը ներդրել է 244 մլն դոլար՝ 40 ծրագիր իրականացնելու համար արդյունաբերության ողջ տիրույթում, այդ թվում՝ ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում:








































