Մայիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահի ֆիլմերի սրահում տեղի կունենա «Անձրևի հարս» խորագրով հայկական ծիսական տիկնիկների ցուցահանդես-մրցույթ: Ցուցահանդեսը կազմակերպում է «Արատտա» երիտասարդական ակումբը, ցուցադրվելու են հայ ստեղծագործողների կողմից պատրաստված ամենատարբեր ժանրերի շուրջ 50 տիկնիկներ:
Միջոցառման ընթացքում կներկայացվի Հայկ Սայադյանի «Նազարե» էքսպերիմենտալ շարժանկարի պրեմիերան` նվիրված է հայոց ծիսական տիկնիկներին:
Ցուցահանդես-մրցույթի ավարտին մրցութային հանձնաժողովի կողմից կընտրվեն լավագույն 3 աշխատանքները: Հաղթողները կարժանանան խրախուսական դրամական պարգևների: