TechCrunch պորտալի փոխանցմամբ՝ Facebook ընկերությունը ծրագրել է գովազդ ներդնել Messenger-ում։ Պորտալի տրամադրության տակ է հայտնվել Facebook-ի փաստաթուղթը, որում նշված է, որ սոցցանցում իրենց էջերն ունեցող ընկերությունները, կարող են գովազդ հղել օգտատերերի համար անձնական հաղորդագրությունների տեսքով։
Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ օգտատերը ավելի վաղ ինքը նախաձեռնի ընկերության հետ նամակագրություն։ Տարբեր ընկերությունների հետ շփվելու ուղիղ հնարավորությունը Messenger-ում գործարկվել է 2015 թվականի օգոստոսին։ Հաղորդվում է, որ ընկերությունները օգտատերերին գովազդ առաքելու հնարավորություն կստանան տարվա երկրորդ եռամսյակին։









































