Թուրքիայում խորհրդարանականը զինվորականներին մեղադրել է երկրի հարավարևելյան Շիրնաք գավառում մոտ 150 քրդերի մահվան մեջ: Այս մասին հաղորդում է Sputnik-ը:
«Ջիզրեի շրջանում՝ Շիրնաք գավառում, տարբեր տներում մոտ 150 մարդ ողջ-ողջ այրվել է թուրք զինվորականների կողմից: Որոշ մարմիններ գլխատված են հայտնաբերվել»,- հայտարարել է Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Ֆելեքնաս Ուջան:
Նա հավելել է, որ Սիրիային և Իրաքին սահմանակից տարածաշրջանում բոլոր զոհերը էթնիկ քրդեր են:





































