Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ անվտանգության ծառայությունների դեմ կարգախոսներով, հաղորդում է Vesti-ն:
Ցույցի կազմակերպիչներն ուժայիններին մեղադրում են այն բանում, որ նրանք պատրաստ չեն եղել նման իրադարձությունների և այդ պատճառով չեն կարողացել կանխել Ռեյհանլը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը:
Ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ, այնուհետև ջրցաններ են կիրառել ցույցի մասնակիցների հանդեպ: Ի պատասխան՝ ցուցարարները ոստիկանների վրա նետել են քարեր և դատարկ շշեր:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում երկու ականապատ մեքենաների պայթյունների հետևանքով զոհվել է 51, վիրավորվել ավելի քան 150 մարդ:







































