Բրյուսելի օդանավակայանում բեռնակիրների գործադուլը միլիոնավոր եվրոներ է արժեցել ավիաընկերություններին, որոնց նրանք սպասարկում են, իսկ տերմինալին՝ ավելի քան մեկ միլիոն եվրո: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մաիսն RTL-TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է օդանավակայանի տնօերն Արնո Ֆեյսթը:
Նրա խոսքեորվ՝ մի քանի օր կպահանջվի, որպեսզի ուղևորները ստանան կիրակի օրվանից օդանավակայանում կուտակված շուրջ 25 հազար միավոր բեռը:
Երեկ երեկոյան Swissport ընկերության բեռնակիրները, որոնք սպասարկում են բոլոր ավիաչվերթների շուրջ կեսը, հայտարարել են գործադուլի դադրեցման մասին:
Հավանական է, որ բողոքի ակցիայի ավարտի վրա, որը հանգեցրել է շուրջ 200 ավիաչվերթների հետաձգմանը, ազդել է Brussels Airlines ավիաընկերության հայտարարությունը, որը կասկածի տակ է դրել Swissport-ի հետ համագործակցության հեռանկարը:








































