Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Սիրիայի հյուսիսում թռիչքազերծ գոտի ստեղծելու առաջարկն անընդունելի է և ուղղված է ահաբեկիչների պաշտպանությանը, ասել է Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Այդ մասին հայտնել է TASS-ը:
«Սիրիան չի ընդունի Գերմանիայի կանցլերի առաջարկը, ինչը հանդիսանում է Սիրիայի գործերին միջամտություն, նրա ինքնիշխանության և սահմանների անփոփոխության խախտում, և ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Սիրիական նախարարությունը նշում է, որ Մերկելի նմանատիպ արտահայտությունները «համընկնում են թուրքական իշխանությունների պահանջներին, որոնք ուղղված են ահաբեկչական խմբավորումների պաշտպանությանը և սնում են ծայրահեղականների հանցագործությունները սիրիական ժողովրդի դեմ»:
Մերկելը չորեքշաբթի հանդես է եկել սիրիա-թուրքական սահմանի երկարությամբ թռիչքազերծ գոտու ստեղծման առաջարկով : Նրա կարծիքով` Ռուսաստանի ավիահարվածները և Բաշար Ասադի զորքերը «չեն համապատասխանում դեկտեմբերին ՄԱԿ-ի ընդունած բանաձևի ոգուն, և համապատասխանաբար բռնությունների մակարդակի նվազեցման ջանքերին»:









































