ԵՄ անդամ երկրի` Մեծ Բրիտանիայի կարգավիճակի պահպանման պայմանները չպետք է հակասեն միության սկզբունքներին: Այդ մասին ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է Reuters-ը:
Նա ընդգծել է փոխզիջում որոնելու անհրաժեշտությունը, սակայն ընդգծել, որ դա չպետք է տեղի ունենա «ցանկացած գնով», քանի որ դա կարող է առաջացնել հատուկ պայմանների պահանջ մյուս երկրների կողմից:
Օլանդը նաև հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է արգելափակի ձեռք բերված պայմանավորվածությունները:









































