Մայիսի 16-ին ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննանը չհայտարարված այցով մեկնել է Իսրայել և հանդիպել երկրի պաշտպանության նախարար Մոշե Յալոնի հետ:
Կողմերը փոխանակվել են Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններով: Հանդիպման ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ այսուհետև թույլ չտալ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը զենք մատակարարել, որին հրեական պետությունն համարում է իր գլխավոր թշնամիներից մեկը:
Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում Բրեննանի այցը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:






































