ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Մայրաքաղաքի Արամի 30 շենքը կներառվի «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրում:
Լևոն Վարդանյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Արամի 30-ը տեղ չունի «Հին Երևան» քաղաքաշինական նախագծում:
«Լևոն Վարդանյանը նախագծի հեղինակն է, ճարտարապետն է, իսկ առաջադրանքը տալիս են իշխանությունները, տվյալ դեպքում քաղաքապետարանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Նարեկ Սարգսյանը և հավելեց. ««Հին Երևան» ծրագրի պայմանագիրը կառուցապատողի հետ ստորագրված է իմ կողմից, և մենք ուղղակի առաջադրանքում պարտադրիր կամրագրենք և այդ մասին հանրությանը տեղյակ կպահենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































