Apple ընկերության տնօրեն Թիմ Կուկը մայիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատին կառաջարկի պարզեցնել ընկերությունների եկամտի հարկային օրենսդրությունը: Մասնավորապես, խոսքը ընկերությունների շահույթը ԱՄՆ վերադարձնելու խրախուսման մասին է, ինչպես նաև հետագայում այդ գումարների միջոցով նոր աշխատատեղեր բացելու, հետազոտություններ անցկացնելու և գիտությունը զարգացնելու: Այս մասին հաղորդում է Washington Post-ը:
Արտասահմանում գործող ամերիկյան ավելի քան 1000 ընկերությունների ընդհանուր եկամուտը կազմում է մոտ 1.7 տրիլիոն դոլար: Որոշ ընկերություններ, այդ թվում նաև միջազգայիններից մի քանիսը, վստահ են, որ ԱՄՆ-ում հարկերը շատ բարձր են և չեն համապատասխանում զարգացած երկրների մակարդակին:
«Կանխիկ գումարները ԱՄՆ վերադարձնելու համար պետք է վճարել դրանց 35 տոկոսը, որը ևս հսկայական թիվ է: Մենք չենք առաջարկում հարկերը հավասարեցնել զրոյի: Սակայն ես կարծում եմ՝ դրանք պետք է ողջամիտ լինեն»,- ասել է Կուկը:








































