Sunday, 14 06 2026
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Մանկապարտեզի շենքը Գագիկ Բեգլարյանի՞ն. մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. «Կորյունի 8 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզը 2010 թվականից վերանորոգման նպատակով փակվեց և մինչ օրս շարունակում է փակված մնալ: Մանկապարտեզում, հակառակ քաղաքապետարանի վստահեցումներին, շինարարական որևէ աշխատանք չի տարվել: Դուռը փակ է, դարպասներն էլ` կողպված: Միայն պահակն է երբեմն գալիս և իրեն հասանելիք 45 հազար դրամի դիմաց խնամում բակի ծառերն ու կանաչ տարածությունը, թափում աղբն ու գնում: Հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչների աչքն էլ ջուր է կտրել` սպասելով, թե երբ կվերաբացվի մանկապարտեզը, որպեսզի ստիպված չլինեն վաղ առավոտյան, երեխաներին առած, վազել իրենց բակից բավական հեռու տեղակայված մանկապարտեզներ:

Միայն այն ժամանակահատվածում, երբ զրուցում էինք մանկապարտեզի պահակի հետ, մի քանի ծնող, երեխաների ձեռքը բռնած, մոտեցան մեզ, հետաքրքրվելով` կարո՞ղ է մանկապարտեզը բացվում է: Լսելով պահակի ժխտողական պատասխանը, զայրացած հեռացան: «Ինչքա՞ն կարելի է: Մեր բակի մեջ էր, երեխաները դռնից դուրս էին գալիս՝ մտնում մանկապարտեզ: Հիմա կիլոմետրեր ենք անցնում, որ երեխեքին հասցնենք մանկապարտեզ»,-դժգոհեց մի ծնող: Բնակիչներից շատերն էլ, վերը նշված պատճառով, նախընտրել են պարզապես երեխաներին մանկապարտեզ չտանելու տարբերակը:

Հիշեցնենք, որ մոտ 2.5 տարի առաջ քաղաքապետարանը, պատճառաբանելով, թե շենքը վթարային վիճակում է, տանիքում կարիճներ կան, իսկ նկուղում` առնետներ, դատարկեց մանկապարտեզը: Սաներին ու աշխատակազմին էլ, աղմուկ չլինելու համար, բավական վարպետորեն տեղավորեցին այլ մանկապարտեզներում: Շատ արագ կվերանորոգվի ու կվերաբացվի` խոստացավ քաղաքապետարանը: Բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա քչերն են հավատում, որ հաստատությունը կվերաբացվի: «Մոռացեք, որ էդ մանկապարտեզը կբացվի»,-ի պատասխան մեր հարցերի, եղավ շենքի բնակիչներից մեկի արձագանքը: Ինչո՞ւ` հարցրինք: «Դրա վրա հազար հոգի աչք ունեն»,-եղավ պատասխանը: Խոսվում է, որ մանկապարտեզի շենքին արդեն տիրացել են: Տիրացողն էլ, որոշ տեղեկություններով, Երևանի նախկին քաղաքապետ, ներկայիս կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն է, ում օրոք էլ հենց փակվեց մանկապարտեզը: Իրենով արեց, փակեց ու անգամ չի էլ օգտագործում այդ շենքը:

Ըստ խոսակցությունների, առաջիկայում նախատեսվում է այդտեղ հյուրանոց կամ ռեստորանային համալիր կառուցել: Պահակը չցանկացավ այդ թեմայով մեր հարցերին պատասխանել: «Դե, դրանք շուտվա խոսակցություններ են: Էնքան խոսակցություններ գնաց, ես էլ եմ լսել, բայց դե ի՞նչ իմանաս»,-եղավ նրա արձագանքը: Պահակի խոսքով, այս տարվա փետրվարին քաղաքապետարանից «կամիսիա» է եկել: Եկել-նայել են, ասել են, որ գումար լինելու դեպքում կվերանորոգեն, ու գնացել են: Բայց թե երբ, ով, ինչպես` բան չեն ասել: «Շատ լավ կլիներ, որ բացվեր: Ես էլ կուզենամ, որ բացվի, աշխատանք կունենամ: Մեծ մանկապարտեզ էր, 10 խումբ կար»,-ասաց պահակը:

Քաղաքապետարանից երեկ մանկապարտեզի վերջնական ճակատագրի հետ կապված տեղեկություն ստանալ չհաջողվեց: Կրթության վարչության պետն այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին, իսկ լրատվության վարչության պետն ասաց, որ դա իր պաշտոնավարման տարիներին չի եղել, և ոչինչ չի կարող ասել, «հարցերը գրավոր ուղարկեք»՝ վերջում հերթապահ պատասխանը տվեց: Առաջիկայում, երբ Արթուր Գևորգյանին հաջողվի հայթայթել ոչ իր պաշտոնավարման տարիներին առնչվող ինֆորմացիան, կտպագրենք նաև քաղաքապետարանի պատասխանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում