Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում բարձրացել է 1.5 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 35.03 դոլարի։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
TASS գործակալության փոխանցմամբ՝ նավթի գինը բարձրանում է Իրանի նավթարդյունաբերության հարցերով նախարարի հայտարարության ֆոնին, ըստ որի՝ Իրանը կաջակցի նավթի գներին առնչվող իրավիճակի բարելավման հետ կապված ցանկացած նախաձեռնության։
Նախարար Բիժան Նամդար Զանգանեն այդ մասին հայտարարել Վենեսուելայի, Իրաքի և Կատարի նավթարդյունաբերության նախարարների հետ բանակցությունների ժամանակ, որոնց ընթացքում քննարկվել է նավթի արդյունահանման մակարդակի սառեցման հնարավորությունը։











































