Այս օրերին ՀՀԿ Երևանի տարածքային կառույցների անդամները հերթով հավաքվում են տարբեր ռեստորաններում՝ հիմնականում «Փարվանա»-ում՝ նշելու ավագանու ընտրություններում ՀՀԿ հաղթանակը: Ավելին, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, բացի ճոխ հյուրասիրությունից, ՀՀԿ-ականները նաև խրախուսանքի են արժանանում: Պարզվում է՝ ընտրատեղամասերում ամենաբարձր ցուցանիշներ գրանցած հանրապետականները արժանացել են ընդհուպ մինչև 20-25 հազար ԱՄՆ դոլար պարգևի:
Այս առիթով մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, հերքել է լուրերը. «Սխալ ինֆորմացիա է: Ես չեմ տիրապետում նման լուրերի»: Բայց իրականում պարգևներ ստացողներ կան:










































