Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիային անվանել է «խղճի գլոբալ ձայն», որը Սիրիայի ճգնաժամի ժամանակ «մարդասիրության դասեր» է տվել համայն աշխարհին.
«Այն ժամանակ, երբ վերացվում են դիմակները և հասկանալի են դառնում ճնշվածների պաշտպանների ու ճնշողների միջև տարբերությունները, Թուրքիան վերածվել է համընդհանուր խղճի ձայնի։ Չնայած տեղի ունեցածը յուրովի մեկնաբանելու բոլոր փորձերին՝ Թուրքիան մարդասիրության դաս է տվել համայն աշխարհին, օգնել է սիրիացի եղբայրներին՝ առանց դնելու լեզվական, դավանաբանական, կրոնական ու էթնիկ պատկանելության տարբերակում դնելու»։