«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ Բալահովիտ գյուղից շտապօգնության մեքենայով Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել 26 տարեկան մի երիտասարդ՝ թունավորում ախտանշանով: Մեր տեղեկությունների համաձայն՝ տղան ինքնասպանություն գործելու նպատակով ինչ-որ քիմիկատ է խմել: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ ինքնասպանությունը փորձել է իրականացնել սիրո հողի վրա:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:








































