ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության հետ: ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե հանդիպմանը տարբեր հարցադրումներ եղան, քննարկումներ եղան, իսկ թե ինչպես կքվեարկեն՝ դեռ վերջնական որոշում չունեն:
«Այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են խմբակցության պատգամավորները: Խմբակցությունը լսեց ՄԻՊ թեկնածուին, ակտիվ քննարկում եղավ, տարբեր հարցեր բարձրացվեցին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին»,- ասաց Վահան Բաբայանը:








































