Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր հոբենական վիճակի և մադրիդյան ակումբի հեռանկարների մասին:
«Ես երջանիկ եմ «Ռեալ»-ում: Այլ կերպ լինել չի կարող: Ինձ սատարում են հիանալի երկրպագուներ, միշտ խաղադաշտում եմ, երբեմն գոլեր եմ խփում և այդ ամենն անում եմ աշխարհի լավագույն ակումբում:
«Ռեալ»-ը ցանկացած մրցաշարի ֆավորիտների թվում է: Մեր թիմը միշտ պայքարում է տիտղոսների համար»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:










































