Wednesday, 24 06 2026
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ

Գյուղնախարարությունում քննարկվում է կարկտահարությունից տուժածներին օժանդակելու խնդիրը

Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու խնդիրը քննարկվել է երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցությունում և շարունակվել այսօր ՀՀ կառավարության նիստում։

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ոլորտի պատասխանատուներին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել հարցի կապակցությամբ կառավարության կողմից նախարարությանը տրված հանձնարարականները։ Քննարկվել է կրկնացանքի ժամկետների և հնարավորության հարցը և միանգամայն հնարավոր ու անհրաժեշտ համարվել սեղմ ժամկետներում վերջինիս իրականացումը։

Նշված գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ սերմերի և սածիլների պահանջարկը բավարարելու նպատակով որոշվել է անհապաղ ՌԴ գործուղել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենին։ Սերմերի (եգիպտացորենի, առվույտի և արևածաղկի) ձեռքբերման, բարձման և տեղափոխման հրատապության համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ և հանձնարարականներ։ Մնացած մշակաբույսերի սերմերը պետք է գնվեն սերմերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող հանրապետության տնտեսվարող սուբյեկտներից։

Սերմերի ներկրման և բաշխման գործընթացը պետք է ավարտվի 5-օրյա ժամկետում՝ հաշվի առնելով ժամկետների սղությունը։

Ինչ մնում է սածիլներին, ապա այն կապահովվի հիմնականում «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, առանձին խմբաքանակներով, խիստ հասցեականության սկզբունքով և կավարտվի 10-օրյա ժամկետում:

Տուժած, սոցիալապես անապահով տնտեսություններին սերմացուն ու սածիլները կտրամադրվեն անհատույց։

Կարևորվել է մասնագիտական խորհրդատվության ակտիվացումը, հատկապես կարկտահարված վազերի և ծառերի էտի, ձևավորման, խնամքի և մշակության հարցերով։

«ՍՊԱՅԿԱ» ընկերությանը համապատասխան արտադրական տարածք տրամադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրված հանձնարարականի մասով նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ հնարավորություններ են փնտրվում հարցի լուծման համար, սակայն մինչև այդ պետք է տնտեսվարող այլ կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքում ապակենտրոնացնել և վերաբաշխել առաքումների ծանրաբեռնվածությունը։

Որոշվել է սույն թվականի մայիսի 21-ին հարցի քննարկման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն հրավիրել պտուղբանջարեղենի արտահանումներով զբաղվող տնտեսավարողներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում