Սան Պաուլուի դատարանը թույլ է տվել կալանքի վերցնել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի ունեցվածը՝ 50 մլն դոլար ընդհանուր արժեքով:
Կալանքի տակ են դրվել ֆուտբոլիստի զբոսանավերն ու ինքնաթիռները: Տեղեկությունների համաձայն՝ 2011-2013 թվականներին Նեյմարը Բրազիլիայի բյուջե չի վճարել շուրջ 15 մլն դոլար:
Ավելի վաղ նա տուգանք է վճարել՝ 103 հազար դոլարի չափով:









































