«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խոսել է Մոսկվայի «Սպարտակ»-ի դեմ կայանալիք առաջիկա խաղի մասին:
«Խաղը բարդ է լինելու, բայց ցանկանում ենք հաջող ավարտել մրցաշրջանն ու երկրպագուներին հաղթանակ պարգևել: «Սպարտակ»-ի դեմ պետք է խաղանք այնպես, ինչպես «Դինամո»-ի դեմ: Փորձելու ենք հնարավորինս քիչ սխալվել:
Յուրան լավ ֆուտբոլիստ է: Հուսով եմ՝ նա դուրս կգա խաղադաշտ ու կգրավի մեր դարպասը (ժպտում է): Բայց դա միայն այն դեպքում, եթե մենք հաղթենք 2:1 կամ 3:1 հաշվով»:








































