ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին Sputnik գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ երկուշաբթի հանդիպում է ունեցել կազմակերպության Անվտանգության խորհրդի ղեկավար Ռաֆայել Ռամիրեսի հետ և պահանջել ձեռնարկել միջոցառումներ Սիրիայում Թուրքիայի ագրեսիվ գործողությունների դադարեցման համար։
Սիրիայի ԱԳՆ-ն կիրակի նամակներ էր ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Անվտանգության խորհրդին, որոնցում հանդես է եկել Թուրքիայի կողմից սիրիական տարածքի գնդակոծությունների կտրուկ դատապարտմամբ և անվանել դրանք ուղիղ աջակցություն ահաբեկիչներին։
ՄԱԿ-ում երկուշաբթի անհանգստություն են հայտնել Սիրիայում իրավիճակի վերջին զարգացման առնչությամբ, սակայն հայտարարել, որ միջսիրիական բանակցությունները պետք է վերսկսվեն մինչև փետրվարի 25-ը։









































