Մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:
Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 2500քմ մակերեսով:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքներ իրականացնող կենտրոնից 2 փրկարարական ջոկատ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման 2 խումբ: Ընդհանուր առմամբ ` 110 հրշեջ-փրկարար և փրկարար։
Դեպքի վայրում է գտնվել նաև ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին:
«Առաջին լրատվական»-ի տեսախցիկը բացառիկ կադրեր է ֆիքսել «Սպայկա»-ի հրդեհից:
Մանրամասները դիտեք տեսանյութում:










































