Շվեդիայի Մալմյո քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի կիսաեզրափակչի առաջին փուլի արդյունքները երկրպագուներին մեծ անակնկալի չբերեցին: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա այսօր՝ մայիսի 16-ին, որին կմասնակցեն Լատվիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը, Ֆինլանդիան, Մալթան, Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Հայաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Ալբանիան, Վրաստանը, Շվեյցարիան և Ռումինիան ներկայացնող մասնակիցները:
Շատ հաճախ բուքմեյքերների կանխատեսած ֆավորիտ մասնակիցներն էլ հենց դառնում են «Եվրատեսիլի» հաղթողներ: Իսկ եթե չեն էլ դառնում, ապա ուժերի նախնական դասավորվածությունը զարմանալի ճշգրտությամբ իրականանում է: Արդյունքում «Վիվառո» ընկերությունը կանխատեսում է ուժերի հետևյալ դասավորվածությունը:
1. Դանիայի Emmelie De Forest-ը՝ Only Teardrops երգով:
2. Նորվեգիայի Margaret Berger-ը՝ I Feed You My Love երգով:
3. Բառացիորեն հանկարծակի հայտնված հրեական ծագումով ուկրաինուհի Զլատա Օգենվիչը՝ Gravity երգով:
«Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը կանխատեսում է` Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի հաղթանակի գործակիցը 75 է: Հայաստանը կզբաղեցնի 1-10 տեղերից մեկը: «Այո» գործակիցը` 5.50, «ոչ»՝ 1.10: Այնուամենայնիվ, «Վիվառո» ընկերությունը «Դորիանս» խմբի մասնակիցներին մաղթում է հաջողություն` հուսալով, որ անակնկալը կլինի հօգուտ Հայաստանը ներկայացնող մասնակիցների:








































