Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախօրեին Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ դժվարությամբ է մերժել փարիզյան ակումբ տեղափոխության առաջարկը:
«Հեշտ չէր մերժել ՊՍԺ-ի կարգի ակումբին: Փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու հավակնորդ է: Իսկ այդ մրցաշարում հաղթելն իմ գլխավոր նպատակն է: Պարզապես, առայժմ չեմ մտածում այլ ակումբների մասին»,- Mirror-ը մեջբերում է Ազարի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսապաշտպանը հայտարարել է Զինեդին Զիդանի գլխավորությամբ խաղալու իր ցանկության մասին:







































