«Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող սիրիացի ապստամբները մահապատժի են ենթարկել Բաշար Ասադի բանակի 11 զինվորի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Մահապատժի տեսանյութը գրոհայինները տեղադրել են համացանցում: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է սև բալակլավայով տղամարդը հերթով կրակում 11 տղամարդկանց գլխներին՝ հետևի կողմից: Մահապատժի ժամանակ կապված աչքերով պատանդները ծնկի են իջեցված: Յուրաքանչյուր կրակոց ապստամբները ողջունում են «Ալլահ աքբար» բացականչելով:
Երեկ էլ համացանցում հայտնվել էր Ասադի երեք զինվորի մահապատժի տեսագրությունը:
Լոնդոնում գործող Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ 2011-ի մարտից Սիրիայում պատերազմի զոհ է դարձել ավելի քան 94 հազար մարդ:







































