Կանադայի իշխանությունները «Թալիբան» շարժումը պաշտոնապես ճանաչել են ահաբեկչական, հաղորդում է CBS News-ը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կանադան ՆԱՏՕ-ի անդամ պետություններից առաջինն է, որը ներքին օրենսդրությամբ թալիբներին ճանաչել է ահաբեկիչներ:
«Թալիբան» շարժումից բացի, ահաբեկչական կազմակերպությունների կանադական ցուցակում ներառվել է նաև «Հաքքանիի ցանց» աֆղանական խմբավորումը, որին վերագրում են հարձակումներ անվտանգության պահպանման աջակցության միջազգային ուժերի վրա:
Վերոնշյալ կազմակերպություններն ահաբեկչական ճանաչելու որոշումն ընդունել է Կանադայի հասարակական անվտանգության նախարար Վիկ Թեյվզը:
Ավելի վաղ Կանադայի իշխանություններն արգելել են կանադական հաստատություններին որևէ տեսակի համագործակցություն իրականացնել «Թալիբան»-ի հետ:








































