Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ավարտվեց «Չեսս Չելլենջ 2016» շախմատային սուպերմրցաշարը:
Բլիցի պարտիաներում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Լևոն Արոնյանն առավելության հասավ միայն Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովի նկատմամբ: Անիշ Գիրիի հետ պարտիան Արոնյանն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ մյուս 3 պարտիաներում նա պարտություն կրեց:
Արոնյանին պարտության մատնեցին Վիշի Անանդը, Վլադիմիր Կրամնիկն ու Հիկարու Նակամուրան:
Արոնյանն այս մրցաշարում Անիշ Գիրիի հետ միասին 5,5 միավորով կիսեց 4-րդ տեղը: 15 հնարավորից 10,5 միավոր վաստակեցին Անանդն ու Նակամուրան: Վերջինս դարձավ մրցաշարի հաղթող:








































