ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում եղնիկը կոտրել է շարժվող ավտոբուսի դիմապակին և ներս մտել, իսկ երբ ավտոբուսը կանգ է առել, իջել է դռնով
Sky News-ի փոխանցմամբ՝վարորդն ապշահար հետևել է, թե ինչպես է եղնիկն անհանգիստ շարժումներ անում:
Նահանգի իշխանությունները նշել են, որ վարորդն անմիջապես կանգնեցրել է տրանսպորտային միջոցը, բացել դուռը, որով եղնիկը հեռացել է:
Տուժածների մասին չի հաղորդվում: Նշվում է, որ ավտոբուսում մեկ ուղևոր է եղել:










































