Վիրջինիայի բնակիչ, ամերիկացի Մելվին Ուիլսոնը 2004-ից ի վեր չորս անգամ վիճակախաղում խոշոր գումար է շահել:
Այդ կերպ, նա ընդհանուր առմամբ շահել է ավելի քան 2 մլն դոլար, հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Ուիլսոնը պարբերաբար գնում է «վայրկենական» վիճակախաղի տոմսեր (սքեչ-քարտեր): 2004 թ. նա շահել է առաջին 25 հազար դոլարը, իսկ 1 տարի անց շահել է միանգամից 2 անգամ՝ 1 մլն դոլար ու 500 հազար դոլար:
Վերջին անգամ բախտի անիվն Ուիլսոնին օրերս ժպտաց՝ նա վիճակախաղով շահեց ևս 500 հազար դոլար:
Հաղթողն իր հաջողությունը բացատրել է նրանով, որ «պարզապես հայտնվում է անհրաժեշտ վայրում անհրաժեշտ պահին»:









































