Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը և ԵԱՀԿ-ն քննադատել են Ադրբեջանի իշխանություններին՝ խորհրդարանի կողմից համացանցում զրպարտության մասին ընդունված օրենքի կապակցությամբ՝ հաղորդում է BBC-ն:
Պատգամավորներն աջակցել են փոփոխությունները, որոնց համաձայն՝ համացանցում հրապարակված զրպարտող հայտարարությունները կհամարվեն քրեական հանցագործություն, որը կարող է պատժվել մինչև 3 տարվա ազատազրկմամբ:
Amnesty International-ը և ԵԱՀԿ-ն ենթադրում են, որ նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ երկրի օրենսդրությունում նման փոփոխությունը խոսքի ազատությունը ճնշելու փորձ է:
Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ստորագրի երկրի նախագահը: Իլհամ Ալիևը դեռևս չի ստորագրել այն, սակայն ակնկալվում է, որ նա դա կանի:









































