Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ինչ է նշանակում հայ լինելը Ազնավուրի համար. CNN

ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել CNN-ի Connect the World ծրագրին։

Մատնացույց անելով շանսոնյեի հաջողությունները՝ հաղորդավարը հիշեցրել է երիտասարդ տարիքում Ազնավուրին քննադատողների մասին, ովքեր նրան համարել են տգեղ, կարճահասակ, իսկ ձայնը՝ սարսափելի։ «Ի դժբախտություն քննադատների, ովքեր դա ասել են, ես հաջողություն ունեցա»,- ասել է Ազնավուրը:

Ո՞րն է Ազնավուրի հաջողության գաղտնիքը հարցին՝ Ազնավուրը պատասխանել է.«Ես ամեն գիշեր մեկ ժամ գիրք եմ կարդում, ես տարբեր լեզուներով ինչ-որ բան եմ սովորում ամեն գիշեր՝ մեկ ժամ մինչև քնելը»։

«Հիմա ես փորձում են ռուսերեն սովորել»,- ասել է Ազնավուրը՝ պատասխանելով այն հարցին, թե վերջին շրջանում ի՞նչ է սովորել:

«Բոլոր երգերն ինչ-որ բան ասում են։ Ես սիրում եմ քեզ, դու սիրում ես ինձ, դու ինձ չես սիրում, ես քեզ չեմ սիրում՝ միշտ նույն բանը։ Ի՞նչ հետաքրքիր բան կա դրանցում։ Այնքան բան կա մեր շրջապատում, որ շատ հետաքիքր է»,- ասել է Ազնավուրը՝ արձագանելով այժմեական թեմաներով երգելու վերաբերյալ հաղորդավարի դիտարկմանը։

«Ի՞նչ է նշանակում հայ լինելը Ձեզ համար»,- հարցրել է Բեքի Անդերսոնը։ «Ֆրանսիացի լինելն ինձ համար պակաս կարևոր չէ, քան հայ լինելը, բայց ես հայ եմ, չեմ պատրաստվում հերքել, գիտեք, դա սարսափելի կլինի։ Չեմ սիրում մարդկանց, ովքեր ինչ-որ բան են թաքցնում՝ վախենալով, որ չեն ընդունվի։ Չեք սիրում հայերին, ես հեռանում եմ, հաջողություն»,- ասել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ Անդերսոնը հիշեցրել է, որ աշխարհահռչակ երաժիշտը 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչի շրջանակում ասել էր, որ իր համար կարևոր չէ՝ «ցեղասպանություն» եզրույթը կիրառվո՞ւմ է, թե՞ ոչ, կարևորը եղածը ճանաչելն է:

Մատնացույց անելով սխալն ընդունած ֆրանսիացիներին ու գերմանացիներին՝ Ազնավուրն ասել է. «Ինչո՞ւ թուրքերը չպետք է ճանաչեն կատարվածը: Ոչ ոք թուրքերին չի հարցնում, թե ինչու են սպանել հայերին: Ի՞նչն է պատճառը, կրո՞նը… չեմ կարծում: Ես կարդացել եմ Ղուրանը՝ հասկանալու համար, թե արդյոք կա՞ դրանում որևէ բան, սակայն չկար, հետևաբար կրոնը պատճառ լինել չէր կարող»,- ասել է Ազնավուրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում