ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոհները հայտարարել է, որ բավարարված չէ հարկային ծառայության պաշտոնատար անձանց պաշտոնանկություններով:
«Ինձ հետաքրքիր է, թե ով բանտ կուղարկվի այդ սկանդալի պատճառով»,- նրա խոսքերն է մեջբերում CNN հեռուստաալիքը:
Ընդդիմադիր պահպանողական խմբերի նկատմամբ անօրինական հավելյալ ստուգումները մեծ աղմուկ են բարձրացրել ամերիկյան հասարակությունում:
Չորեքշաբթի Սպիտակ տանը կայացած արտակարգ ելույթում Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ Դաշնային հարկային ծառայության տնօրենի պարտականությունները կատարող Սթիվ Միլլերը հրաժարական է տվել ֆինանսների նախարար Ջեք Լյուի պահանջով:







































