Monday, 29 06 2026
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն

Կատարը պատրաստ է մասնակցել Սիրիայում ցամաքային գործողությանը

Կատարը պատրաստ է միանալ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ հնարավոր ցամաքային գործողությանը, եթե դրա մասին խնդրի Սաուդյան Արաբիան։ Այս մասին հայտնում է «Ալ-Շարկ Ալ-Աուսատ» պարբերականը՝ հղում անելով Կատարի պաշտպանության հարցերով պետնախարար և նախկին արտգործնախարար Խալիդ Ալ-Աթիյային՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Ինչպես թերթին հայտնել է նախարարը՝ կատարցի զինվորները պատրաստ են կողք կողքի կռվել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ընկերների հետ, եթե «դրա մասին խնդրի Էր-Ռիադը»։

Ալ-Աթիյան նշել է, որ դեռևս անցած հոկտեմբերից Կատարն այն կարծիքին է, որ եթե սիրիացի ժողովրդի պաշտպանության համար ցամաքային ներխուժում պահանջվի, ապա պետք է իրականացնել այն։

Սաուդյան Արաբիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի շրջանակում պատրաստ են զինվորականներ ուղարկել Սիրիա՝ այն դեպքում, եթե հնարավոր գործողությանը համաձայնություն տա ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատարությունը։

Ինչպես Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է թագավորության պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին, այդ մասին ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիային միանալու պատրաստակամություն էին հայտնել ԱՄԷ-ն և Բահրեյնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում