Tuesday, 14 05 2024
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու

Նաիրի Հունանյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի քրեական գործով (հոկտեմբերի 28, 1999թ.)

«Առաջին լրատվական»-ը շարունակում է հրապարակել Հոկտեմբերի 27-ի քրեական գործով հարցաքննությունները:

Ստորև ներկայացնում ենք Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխներից Նաիրի Հունանյանի ցուցմունքները:

հ. 17 ՀՀ Ազգային անվտանգության

9 թ.  2  նախարարության քննչական

28.10.1999թ.   մեկուսարանի պետ

գ.թ. – 2 Պ-րն  Խլղաթյանին

 Կից ներկայացվում  է   թիվ 62207199 գործով կասկածյալ Նաիրի Հրաչիկի Հունանյանին ձերբակալելու մասին  արձանագրությունը, խնդրում եմ նրան ընդունել քննչական մեկուսարան և առանձին պահել  նույն գործով ձերբակալված կասկածյալներից:

Առդիր ձերբակալության արձանագրությունը «1» թերթից:

գ.թ.2 հ. երես

Կասկածյալ Նաիրի  Հրաչիկի Հունանյանը

հայտարարեց

Ցանկանում եմ, որ իմ շահերը պաշտպանի փաստաբան  Արտաշես Պահլավունին, միաժամանակ հայտնում եմ, որ ստացա արձանագրության պատճեն:

Պաշտպան    Պահլավունի

ՀԿԳ Քննիչ    Հ. Այվաազյան

Հ.17

գ.թ. 5-20

28.10.99-29.10.99        ՀՈՒՆԱՆՅԱՆ ՆԱԻՐԻ ՀՐԱՉԻԿԻ

20.45-02.30     Քննիչ՝ Հ. Այվազյան

գ.թ. 5.

Ցուցմունքս ցանկանում եմ գրել իմ ձեռքով,

գ.թ. 5. հ. երես

միաժամանակ ինձ հայտնվեց, որ կասկածվում եմ տեռորիստական ակտ կատարելու մեջ, այս կապակցությամբ ձեր առաջարկած հարցերի կապակցությամբ հայտնում եմ հետևյալը:

Ծնվել եմ 1965 թվ. դեկտեմբերի 8-ին Երևանում: Սկզբում բնակվում էինք Վարդաշեն թաղամասում, ես, եղբայրս՝ Արմեն Հունանյանը, մյուս եղբայրս՝ Կարեն Հունանյանը, հայրս՝ Հրաչիկ Հունանյանը, մայրս՝ Նաթելա Գալստյանը: Հայրս մասնագիտությամբ բանասեր է, աշխատել է կուլտուրայի մինիստրությունում որպես գրադարանների բաժնի ավագ տեսուչ, ապա աշխատել է հանրային գրադարանում, այժմ թոշակառու: Մայրս, Նաթելա Գալստյանը աշխատել է լաքո-ներկերի գործարանում որպես բրիգադիր, այժմ չի աշխատում: Եղբայրս Արմեն Հունանյանը սովորել է հարվածային գործիքների վրա, նաև սովորել է հուշարձանների վերականգնման արվեստը: Մյուս եղբայրս Կարեն Հունանյանը ծնվել է 1974 թվ., 1989 թվ. անդամակցել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությանը, իբրև սկաուտապետ: 1990-ին առաջին անգամ մասնակցել է Լոս Անջելեսում կայացած նավասարդյան խաղերին, Հայաստանի անդրանիկ պատվիրակության կազմում: Ունի նաև թերի բարձրագույն կրթություն, որքան գիտեմ երեք տարի սովորել է ժուռնալիստիկայի գծով 1990-1993՞՞՞ թթ.: Ինչպես նշեցի մինչև 1980 թվ. ընտանիքիս հետ բնակվել եմ Վարդաշեն թաղամասում, սովորել եմ թիվ 64 դպրոցում, որից հետո մեր ընտանիքը տեղափոխվել է բնակության Հարավ-Արևմտյան թաղամաս, Անդրանիկի 34/14 հասցեում, որտեղ էլ բնակվում ենք մինչ օրս: Վերջին երկու տարիներին սովորել եմ սկզբում թիվ 176, հետո թիվ 179 դպրոցներում, որն էլ ավարտել եմ 1982-ին: 1982-84 թթ. աշխատել եմ Երքիմշին տրեստում որպես բանվոր, ավարտել եմ թիվ 16 ուսումնարանը: 1984-ին ընդունվել եմ պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նույն տարում զորակոչվել եմ խորհրդային բանակ, որտեղից առողջության պատճառով զորացրվել եմ 1985 թվ. և շարունակել ուսումս: Ավարտել եմ 1990 թվ., ստանալով բանասեր-լրագրողի մասնագիտություն:

գ.թ. 6.

1990-1992 թթ. աշխատել եմ Դաշնակցության մամուլի կենտրոնում որպես լրագրող: Այնուհետև հիմնել եմ «Հորիզոն» լրատվական կենտրոնը, որը աշխատել է մի քանի ամիս: 1993-1997 թ.թ. բացակայել եմ Հայաստանից, եղել եմ Ղրիմում, աշխատել տեղի համայնքում, դասավանդել եմ հայոց լեզու և գրականություն: 1997 թ. վերջին վերադարձել եմ Երևան: 1998 թ. սեպտեմբերի կեսերից մինչև 1999 թվ.  փետրվար աշխատել եմ պայմանագրային հիմունքներով Ազգային հեռուստատեսությունում, որպես լրագրող: 1999 թվ. մարտից չեմ աշխատում, գործազուրկ եմ: 1990-1992 թվ. անդամակցել եմ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, 1992 թվ. նոյեմբերին հեռացվել եմ շարքերից ինձ անհայտ պատճառներով:

Ես ուզում եմ հանգամանորեն բացատրել, թե ի՞նչը դրդեց ինձ դիմել այդ վտանգավոր գործողությանը, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին: 1988 թվ. սկսած լինելով մեր ազգային շարժման կիզակետում և ղեկավարելով ուսանողական շարժումը, ես ականատես եղա թե ինչպես հետագա տարիներին այլասերվեց այդ շարժումը և իբրև հետևանք կանգ առավ մեր երկրի և ժողովրդի զարգացումը: Սկսած 1995 թվ.  կուսակցությունների դեմ հալածանքներից, խորհրդարանական ընտրությունների բացահայտ կեղծիքներից, և այս ամենի գլուխ գործոցը հանդիսացող 1996 թվ. նախագահական ընտրությունները, երբ զենքի ուժով ժողովրդի վզին փաթաթվեց ըստ էության ընտրություններում պարտված թեկնածուն, պարզ դարձավ, որ Հայաստանում գործում է ոչ թե ժողովրդավարական կարգը, այլ վարչական ու բիրտ ուժը: Հետագա դեպքերը, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Վազգեն Սարգսյան փաստորեն հիմնականում ինքնակամ սկսեց թելադրել իր կամքը մի ամբողջ ազգի, միշտ գործածելով ուժային լծակները, այլ ոչ թե քաղաքականության քաղաքակիրթ մեթոդները: Իբրև հետևանք երկրում օրեցօր վատացավ բարոյահոգեբանական մթնոլորտը և իբրև հետևանք շարունակվեց տնտեսության անկումը, էլ ավելի

գ.թ. 6. հ. երես

խորացավ սոցիալական անհավասարությունը: Իբրև հետևանք մենք ստացանք ընչազուրկների ավելացող բանակ, դպրոց չհաճախող (կոշիկ ու տետր չունենալու պատճառով) արդեն տասնյակ հազարավոր երեխաներ, ժամ-ժամ սկսեց ավելանալ հայրենիքը ստիպված լքողների թիվը, Ակնհայտ էր, որ քանի դեռ Վազգեն Սարգսյանը լուրջ դերակատար է Հայաստանի քաղաքական կյանքում, երբեք չեն պատժվի այն հայտնի թալանչիները, ովքեր մի քանի տարվա մեջ հոշոտեցին տասնամյակների ստեղծած բարիքները, չի լինի դեմոկրատացում, չի լինի էվոլյուցիա:

Ահա այս շատ համառոտ թվարկումը փաստերի և դեպքերի ինձ բերեց մի համոզման, որ նա, որ բոլոր տեսակի հարցերը ուժով և ճնշումով է լուծում, կարող է տեղի տալ միայն ուժի և ճնշման դեմ: Եվ ես մտածում էի, որ հանուն իմ ժողովրդի զարգացման և իմ հայրենիքի բարգավաճման, ես կարող եմ վտանգի ենթարկելով սեփական կյանքս զենք վերցնելով գնալ խորհրդարան այն ժամանակ, երբ կառավարությունն էլ է այնտեղ լինում և ճնշման միջոցով պահանջել, որ վարչապետը հրաժարական տա, և հեռանա քաղաքական ասպարեզից, թողնելու որ ազատ քաղաքական մթնոլորտ իշխի երկրում: Որից հետո ես բնականաբար պիտի հանձնվեի իշխանություններին: Ահա այս միտքը որ ես ոչ մի կերպ տեռորիստական չեմ կարող անվանել, որովհետև դրա անհրաժեշտությունը թելադրված էր մեր նախորդ տարիների և մեր օրերի երկրում տիրող ընդհանուր ճնշման և ինչ-որ տեղ վախի մթնոլորտով և որի ստեղծման առյուծի բաժինը պատկանում էր հենց իրեն՝ վարչապետին: Այստեղ հստակ է, որ առկա է քաղաքական մեծ նպատակ, այն է նպաստել քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտի լիցքաթափմանը և քաղաքակիրթ, ժողովրդավար և ոչ կոռումպացված կառավարության ստեղծմանը:

գ.թ. 7.

Ահա այս միտքը ունենալով ես առաջարկեցի եղբորս, Էդիկ Գրիգորյանին, Վռամ Գալստյանին գնալ Ազգային Ժողով, իսկ բուն միտքը բացեցի նրանց արդեն ճանապարհին: Գրեթե նույն այդ ժամանակ այդ մասին իմացավ նաև Դերենիկը, որի ազգանունը այս պահին չեմ հիշում: Շեշտվեց նաև, որ մեր նպատակն է օդ կրակելով ճնշում գործադրել վարչապետի վրա, որպեսզի նա հրաժարական տա: Մոտավորապես 17.00-ի սահմաններում մտնելով Ազգային Ժողովի նիստերի դահլիճ, բոլոր ներկաներին կոչ ենք արել որ կռանան և մի քանի փամփուշտ է արձակվել դեպի դահլիճի ետնամասից քիչ առաջ լրագրողներին և պատգամավորներին անջատող միջանցքի վերևի պատը: Դրանից անմիջապես հետո դահլիճի վերջնամասի ձախ կողմից կրակոցներ հնչեցին մեր ուղղությամբ: Այդ պահին ես գտնվում էի նախագահության սեղանի դիմաց ներքևում: Գրեթե միաժամանակ կրակոցներ հնչեցին նախագահության կից սենյակի միջանցքի աստիճանների վրայից որոնք դեպի դահլիճ էին ուղղված: Այդ երկու ուղղություններից կրակողները հավանաբար թիկնապահներ էին: Ես շտապեցի դեպի քարտուղարություն թաքնվելու և միաժամանակ անակնկալի գալով, հոգեկան ծանր ապրումների մեջ և պաշտպանվելու բնազդական մղումով նույնպես կրակեցի և հուզված լինելով հավանաբար անկանոն կրակոցներով: Այդ պահին դիմացի դռնից հիշում եմ, որ Դերոն երևաց և կռվի բռնվեց, միաժամանակ նաև ետ մղելով միջանցքից կրակողին: Երբ նրանք արդեն միջանցքի խորքում էին ես զգալով ստեղծված աննորմալ իրավիճակը և ինչ-որ տեղ բնազդաբար վազեցի նախագահություն, և բարձրախոսով, որը սովորաբար ռադիոյին է միացված փորձեցի ինչ-որ բան ասել ժողովրդին, բայց այնքան էի հուզված, որ ոչինչ չստացվեց, և ստրեսի ազդեցության տակ հավանաբար ինչ-որ անկապ բաներ են ստացվել: Հետո ես վազեցի դեպի դահլիճի այն մասը ուր լրագրողներն էին և նրանց իրենց իսկ ցանկության համաձայն դուրս ուղեկցեցի մինչև ֆոյեի աջ աստիճանները և վերադարձա քարտուղարության սեղանի մոտ:

գ.թ 7. հ. երես

 ՀԱՐՑ – Ով է Էդիկ Գրիգորյանը, երբ եք ծանոթացել նրա հետ, ինչ հարաբերությունների մեջ եք գտնվում վերջինիս հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – 1980 թվ. վերջերից ծանոթացել եմ Էդիկ Գրիգորյանի հետ, երբ նա տեղափոխվեց ուսումը շարունակելու թիվ 176 դպրոց, որի հետ ավարտել ենք միջնակարգ դպրոցը 1982 թվ.: Նա այդ ժամանակվանից մինչև հիմա ապրում է Հարավ-Արևմտյան ունիվերսամի դիմացի թաղամասում: Տարիների ընթացքում մեր միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ: Մասնագիտությամբ բժիշկ է, աշխատում է Ծերեթելի փողոցի վրա գտնվող հիվանդանոցում: Միասին աշխատել ենք Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Երևանի մասնաճյուղի վարչությունում, 1990-1991 թ.թ.: Որոշ ժամանակ հանդիսացել է նաև Հ.Յ.Դ. կուսակցության անդամ: Իմ հիշելով, ինձ հեռացնելուց՞՞՞ հետո նա դեռ որոշ ժամանակ հանդիսացել է կուսակցության անդամ, որտեղից դուրս է եկել կամավոր: Ամուսնացած է, ունի երկու երեխա, տղա և աղջիկ: Ես և նա փոխադարձաբար այցելել ենք միմյանց տները:

ՀԱՐՑ – Ով է Դերենիկը, երբ եք ծանոթացել նրա հետ, ինչ հանգամանքներում, ինչ հարաբերությունների մեջ եք վերջինիս հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ծանոթացել եմ Արցախում, 1992 թվ. հունվարին: Հիշում եմ, որ Ստեփանակերտի հյուրանոցում կա հյուրանոցի մոտ եմ ծանոթացել, մանրամասները չեմ հիշում: Դրանից հետո շատ ուշ-ուշ ենք իրար տեսել և թռուցիկ: Վերջին ամսում հավանաբար հանդիպել ենք մի երեք անգամ: Նորմալ հարաբերությունների մեջ եմ եղել:

ՀԱՐՑ – Ինչ նպատակով էիք Դուք 1992 թ.-ի հունվար ամսին գտնվում Արցախում և որքան ժամանակ եք մնացել այնտեղ ում մոտ, ում էիք հյուրընկալվել:

գ.թ. 8.

ՊԱՏԱՍԽԱՆ – 1992 թվ. հունվարին Արցախ էի մեկնել իբրև լրագրող, լուսաբանելու Արցախի Գերագույն Խորհրդի անդրանիկ նիստը: Իմ հիշելով մնացել եմ չորս-հինգ օր այնտեղ, որից մեկ օր կարծեմ հյուրանոցում, իսկ մի քանի օր մնացել եմ Սերգեյ Շահվերդյանենց տանը:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք, որ վերջին ամսում 3 անգամ հոկտեմբերին հանդիպել եք Դերենիկին, կոնկրետ որտեղ եք հանդիպել, ինչ նպատակով, ինչ հանգամանքներում և ովքեր են ներկա եղել այդ հանդիպումներին:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հայտնում եմ, որ Դերենիկը ապրում է Երևան քաղաքում Չարբախ թաղամասում: Մի անգամ պատահական եմ հանդիպել իրենց տան մոտ, իսկ երկրորդ անգամ մեր տանն ենք հանդիպել, երրորդ անգամ հանդիպել եմ հոկտեմբերի 27-ին: Առաջին անգամ հանդիպել եմ մոտավորապես հոկտեմբեր 10-ի կողմերը: Ստույգ չեմ հիշում մեր հանդիպման մանրամասները: Նրանց տանը ընդհանրապես չեմ եղել: Չեմ հիշում Կարենի հետ էի, թե Էդիկի, որ հանդիպեցինք նրան: Երկրորդ անգամ նա եկել է մեր տուն և հավանաբար մոտ մեկ ժամի չափ մնացել: Տանը այդ ժամանակ գտնվել է եղբայրս Կարենը և իմ հիշելով Էդիկը: Դա հոկտեմբերի 25-ն էր կամ 26-ը: Հարցուփորձ եմ արել զենքի համար: Ես նրան հարցրել եմ, թե կարող է զենք ճարել թե ոչ: Նրա պատասխանից զգացվեց, որ ճարելու հավանականությունը շատ մեծ է: Էդիկը մյուս օրը հանդիպել է նրա հետ ցերեկը, և եկել է մեր տուն և մենք իմացանք, որ ինչ-որ անհրաժեշտ էր կար, դա հոկտեմբերի 27-ն էր: Այդ ժամանակ մեր տանն էր նաև քեռիս՝ Վռամ Գալստյանը, եղբայրս՝ Կարենը: Հայրս տանը չէր: Էդիկը ասաց, որ ամեն բան կա: Ես պայմանավորված տեղում կհանդիպեմ՞՞՞ Դերոյի հետ: Եվ մենք չորսով Էդիկի մեքենայով մեկնեցինք պայմանավորված տեղը, փողոցի վրա Հարավ արևմտյան

8. հ. երես

թաղամասում: Էդիկը զգուշացրել է Դերոյին, որ գա մեր մեքենայի ետևից: Ազգային Ժողովի մոտ կանգնելով մենք վերցրեցինք զենքերը և գնացինք շենք:

ՀԱՐՑ – Դուք նշեցիք, որ Էդիկը եկել է Ձեր տուն և ասել է «ամեն ինչ կա» կոնկրետ ինչ նա նկատի ուներ:

ՊԱՏԱՍԽԱՆ – «Ամեն ինչ կա» նշանակում է ինքնաձիգեր:

ՀԱՐՑԴուք նշեցիք որ դրանից հետո Դուք Կարեն Հունանյանը, Ձեր քեռին՝ Վռամ Գալստյանը և Էդիկ Գրիգորյանը նրան պատկանող մեքենայով գնացել եք «պայմանավորված տեղը» ինչ մակնիշի մեքենայով եք գնացել ում մեքենան է դա և ով էր պայմանավորվել այդ տեղը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Մենք չորսով մեր տանից Էդիկի Գազ-24 մակնիշի մեքենայով (համարանիշը չեմ հիշում), սպիտակ գույնի, գնայինք պայմանավորված տեղը, որ նախապես պայմանավորվել էին Էդիկն ու Դերոն:

 ՀԱՐՑԴուք նշեցիք, որ հասնելով պայմանավորված տեղը, Էդիկը զգուշացրել է Դերենիկին որ գա Ձեր ետևից, որտեղ էր նա գտնվում և ինչպես է հետևել Ձեզ:

 ՊԱՏԱՍԽԱՆ – Մենք չորսով հասանք Հարավ-Արևմտյան թաղամասի կանալի մոտ, որտեղ որոշ հեռավորության վրա ուրիշ մեքենայով սպասում էր Դերոն: Էդիկը նրան զգուշացրեց, որ գա մեր ետևից: Ավելի ուշ ես տեսա, որ դա մի Ռաֆ մեքենա էր: Թե նա էր ղեկին, թե ուրիշ մի մարդ և քանի հոգի կային ավտոմեքենայում ստույգ չգիտեմ:

գ.թ. 9.

ՀԱՐՑԱյսինքն Դերենիկը Ձեզ հետ չի եկել Ձեր մեքենայով այլ ինչպես Դուք նշեցիք ՀՀ ԱԺ եկել է «ՌԱՖ» մակնիշի մեքենայով այդպես է թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Այո, դա այդպես է:

Ուզում եմ հայտնել որ հոգնածության և նյարդային գերլարվածության պատճառով խնդրում եմ ընդմիջում հայտարարել մինչև առավոտ:

 Շարունակելի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում