«Տորինո»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն խոսել է ընթացիկ տարվա իր ծրագրերի մասին: Թուրինցիները 3:1 հաշվով հաղթել են «Պալերմո»-ին, իսկ Չիրոն դուբլի հեղինակ է դարձել:
«Հիանալի է, որ կարողացանք հաղթել: Վաղուց արդեն հաղթանակ չէինք տարել: Գոհ եմ իմ ելույթից, երկար եմ սպասել այս պահին: Որոշ ժամանակ չեմ խաղացել:
Ուրախ եմ, որ կարողացել եմ վերականգնել լավագույն խաղային որակներս: Երազում եմ Իտալիայի հավաքական հրավիրվել»,- Football Italia-ն մեջբերում է Իմոբիլեի խոսքերը:









































