Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

ՀՀԿ-ում ասեղ գցելու տեղ չկար, «Փարվանայում»՝ նույնպես. մամուլ

«Երեկ հետկեսօրին ՀՀԿ գրասենյակի մոտ ասեղ գցելու տեղ չկար: Կրկին «գոլդ» համարներով մեքենաների «հավաք» էր: Միայն Գևորիկը չկար: Պարզվեց` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ քաղխորհրդին է ներկայացնում կառավարության ծրագիրը, որը երկուշաբթի մտնելու է ԱԺ: ՀՀԿ-ում անշլագ էր. մարզպետները, գերազանցիկների պես, շատ վաղ էին եկել ու ՀՀԿ-ական իրենց երևանաբնակ ընկերների հետ մի տասը «կռուգ» պտտվեցին գրասենյակի ու կառավարության շենքի շուրջ` մինչև ժամը լրանա: Ամենաուշը եկավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ու խիստ գործնական մտավ նիստերի դահլիճ:

Ոտքի վրա էր Արմեն Աշոտյանը, որն «Ազատություն» ռ/կ-ի համար նկարվելուն զուգահեռ տանտիրոջ նման դիմավորում էր եկողներին, այդ թվում և կառավարության նոր ու հին անդամներին, ճանապարհում նիստերի դահլիճ: Ծրագրի քննարկումից անմիջապես հետո` ժամը 7-ին, ՀՀԿ խորհուրդը, քննարկումից հոգնած, գլուխներն ուռած, ուղիղ գնաց Սամվել Լիմինդրովիչի «Փարվանա» ռեստորան, որտեղ հնչելու էր Երևանի ընտրությունների վերջին ակորդը. Տարոն Մարգարյանը եզրափակիչ քեֆի էր հրավիրել ողջ իշխանական էլիտային` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այսօր ՀՀԿ-ն ստիպված պիտի լինի շատ արագ «պախմելից» դուրս գալ, որովհետև երեկոյան գործադիր մարմնի նիստն է, որտեղ պետք է հաստատվի կառավարության ծրագիրը, քննարկվեն ՀՀԿ-ականների առաջարկությունները»,- գրում է «Հրապարակ»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում