Վրաստանում քամու էլեկտրակայանների օգտագործման ծրագիրը կգործարկվի հաջորդ տարի: Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Մենք սկսել ենք քամու էլեկտրակայանների օգտագործման նախապատրաստական աշխատանքները: Հաջորդ տարի կայանները կգործեն փորձարկման ռեժիմով, սակայն դրանք փոքր կայաններ են, խոսքը 20 մեգավատտ հզորության մասին է»,- նշել է նա:
Նախարարի խոսքերով՝ ենթադրվում է, որ ծրագրի առաջին փուլը կիրականացվի Քարթլի և Սամցխե-Ջավախեթի տարածաշրջաններում:










































