«10 միլիոնանոց պատերազմ». այսպես է անվանել մամուլը Էշթոն Քեթչերի A-Grade ռիսկային հիմնադրամը, որը նա հիմնադրել է պրոդյուսեր Գայ Օզերիի և միլիարդատեր Ռոն Բարքլի հետ: Այս մասին հաղորդում է NY Post-ը:
Մայիսի սկզբին Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ Քեթչերը և Օզերին հայտարարել էին, որ իրենց հիմնադրամը գնահատվում է 100 մլն դոլար: Մուրին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ դերասանուհին այս հայտարարությունն անվանել է «համարձակ և նարցիսական», քանի որ Էշթոնն իրեն այլ բան էր ասել:
Բնականաբար, նման հայտարարությունից հետո, Մուրը պահանջներ է ներկայացրել գումարի մի մասի նկատմամբ:











































