NASA-ի Արեգակնային փոփոխությունների աստղադիտարանը տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասնորեն պատկերված է, թե ինչպես է Արեգակը փոփոխվել անցած ողջ տարում, տեղեկացնում է korespondent.net-ը:
Աստղադիտարանը յուրաքանչյուր 12 վայրկյանը մեկ 10 տարբեր երկարության ալիքներով լուսանկարում է Արեգակը: Տեսանյութում երևում է, որ Արեգակը փոքր-ինչ մեծանում և փոքրանում է իր չափերով: Դրա պատճառն այն է, որ աստղադիտարանի արբանյակի և Արեգակի միջև եղած տարածությունը տարվա ընթացքում փոփոխվում է:










































