Կանանց մեծամասնությունը չի պատկերացնում, թե ինչպես կարելի է առանց պայուսակի փողոց դուրս գալ։ Սակայն բրիտանացի մասնագետների վերջերս կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձեռքի պայուսակն իր տիրուհու առողջության համար լուրջ սպառնալիք է ներկայացնում:
Ուսումնասիրողները կանանց խնդրել են անալիզներ անցկացնելու նպատակով հանձնել իրենց պայուսակները: Թեստի արդյունքները ցնցել են ինչպես լաբորատորիայի աշխատակիցներին, այնպես էլ փորձը նախաձեռնողներին: Կանանց պայուսակներում ավելի շատ բակտերիաներ են հայտնաբերվել, քան պետքարանում:
Կեղտոտող միջոցներից առաջին տեղը զբաղեցրել է ձեռքի քսուքը: Դրանից հետ չեն մնացել նաև շրթներկն ու թարթիչների ներկը, որոնց մեջ անհամար միկրոօրգանիզմներ են հայտնաբերվել:
Ինչպես մանրամասնում է Daily Mail տաբլոիդը, աղտոտվածության մակարդակի վրա ազդում է նաև այն նյութը, որից պատրաստված է պայուսակը: Այսպես, սպունգանման կաշվե պայուսակները բակտերիաների տարածման իդեալական միջավայր են հանդիսանում:
Այնպես որ, խորհուրդ է տրվում պարբերաբար գելերով կամ թաց անձեռոցիկներով մանրակրկիտ մաքրել ոչ միայն ձեռքերը, այլև պայուսակները, քանի որ դրանք մշտապես շփվում են մեր ձեռքերի ու զանազան մակերևույթների հետ և հեշտությամբ տարբեր բատերիաներ են հավաքում:









































