Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընդգծել է, որ պատրաստ է պայքարել յուրաքանչյուր դժվարության դեմ, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Կարծում եմ, որ բոլորն էլ հեշտ աշխատանք են փնտրում: Ես այդպիսին չեմ: Ես Դևիդ Կոպերֆիլդը չեմ: Չի կարող ամեն ինչ փոխվել միանգամից: Խոսքը գնում է աշխատանքի մասին:
Փոփոխությունների համար ժամանակ է հարկավոր: Ես ինձ լավ եմ զգում, ինձ դուր է գալիս աշխատանքը:
«Լիվերպուլ»-ի համար այժմ դժվար ժամանակներ են, սակայն ես զարմացած չեմ: Ֆուտբոլն է այսպիսին»,- հայտարարել է գերմանացի մասնագետը:







































