Սիրիական ազատ բանակը խոստացել է պատժել ցանկացած ապստամբի, որը վայրագություն կկատարի հակառակորդի զինվորների հանդեպ, հաղորդում է BBC-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիական ազատ բանակը թույլ չի տա արարքներ, որոնք հակասում են սիրիացի ժողովրդի արժեքներին:
Սիրիական ազատ բանակը նման կերպ արձագանքել է համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ ապստամբներից մեկը հանում է սպանված զինվորի ներքին օրգանը և ուտում է այն:








































