«Մալագա»-ն հերքել է տեղեկություններն այն մասին, թե ակումբը համաձայնության է հասել գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի հետ` պայմանագրի լուծարման շուրջ:
«Մենք չենք բանակցել Պելեգրինիի հետ: Նման պայմանավորվածություն գոյություն չունի: Լրատվամիջոցները կարող են հայտնել ամենն, ինչ կցանկանան: Տվյալ դեպքում` տեղեկություններն իրականության չեն համապատասխանում»,- նշվում է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք` իսպանական լրատվամիջոցները մայիսի 14-ին հրապարակել էին, որ պայմանվորվածություն է ձեռք բերել ակումբի ղեկավարների հետ` պայմանագիրը լուծելու նպատակով:











































